Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ բրնձի ալյուր
  • 2 թեյի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ սերուցք

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգված դառնալը: Քսեք դիմակը դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին: Պահեք այդպես 30 րոպե, հետո լավ լվացեք ջրով, ավելի լավ կլինի հանքային ջուր օգտագործեք:

Խորհուրդ է տրվում այս դիմակն օգտագործել շաբաթը մեկ անգամ, այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:

Ճապոնացիների գեղեցկության գաղտնիքը նրանց կենսախնդության մեջ է: Նրանք կարծում են, որ վատ տրամադրությունը թուլացնում է դիմադրողականությունը և կարճացնում է կյանքը: Այնպես որ, ավելի հաճախ ժպտացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել