Armtimes.com-ը գրում է.

Կատալոնիայում ճգնաժամը դեռեւս լուծման միտումներ ցույց չի տալիս: Այն բանից հետո, երբ պաշտոնական Մադիրդը, ապօրինի համարելով հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքները, որոշում կայացրեց վերցնել երկրամասն ուղղի կառավարման տակ, խնդիրներն ավելի խորացան:

Իսպանիայի կառավարությունն արդեն կատալոնացիներին կոչ է արել ենթարկվել Մադրիդից ուղիղ կառավարմանը՝ անտեսելով շրջանային ղեկավարության հրամանները, որն իշխանությունից հեռացվել է: Ինչպես փոխանում է AP-ն, այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ կենտրոնական իշխանությունները գնացին աննախադեպ քայլի՝ հեռացնելով Կատալոնիայի կառավարությանը երկրի սահմանադրության 155-րդ կետը կիրառելու միջոցով:

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորսադելը հայտարարել է, որ չի ընդունում Մադրիդի որոշումը եւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել է հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Մադրիդին ենթարկվելու կոչով է հանդես է եկել Իսպանիայի արտդործնախարար Ալֆոնսո Դաստիսը: «Մենք պատրաստվում ենք իշխանություններ ստեղծել, որոնք կկառավարեն Կատալոնիայի առօրյա գործերը Կատալոնիայի օրենքների եւ նորմերի համաձայն… Ես հույս ունեմ, որ բոլորը կանտեսեն (ներկայիս ղեկավարության) ցանկացած ցուցում, քանի որ այն ոչ մի իրավաբանական իրավազորություն չունի», - ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել