Armtimes.com-ը գրում է.

Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է 100-ի և Կարմիր Խաչը նախազգուշացում է տարածել համաճարակի հնարավոր զանգվածային բռնկման մասին, գրում է abc.net.au-ն: 

Օգոստոսից սկսված ժանտախտը տարածվել է Մադագասկարի 114 շրջանից 37-ում: Բոլոր հիվանդանոցներն ու բժշկական հաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: 

Իրավիճակը կրիտիկական է, քանի որ պարզվել է՝ վարակի 70 տոկոսը թոքային ժանտախտի դեպքեր են, որը մարդուց մարդուն է փոխանցվում: Ընդ որում, եթե հիվանդն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում մեկ օրվա ընթացքում, մահանում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել