Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը՝ «Մագնիտի» գլխավոր շահառու Սերգեյ Գալիցկին մեկ օրում կորցրել է 606 միլիոն դոլար, գրում է Forbes-ը: 

Այժմ նրա կարողությունը $6,121 մլրդ է գնահատվում: Ֆինանսական կորուստնեի պատճառը «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումն էր:

Հոկտեմբերի 19-ին, երբ 1 բաժնետոմսը գնահատվում էր 9445 ռուբլի, միլիարդատիրողջ կարողությունը կազմում էր մոտ $6,727 մլրդ:

Իսկ հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, նկատվել է բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոս անկում: Մոսկվայի ժամանակով 17:10-ին մեկ բաժնետոմսի արժեքը 8442 ռուբլի էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել