Առօրյա մի շարք սովորություններ կարող են լուրջ վնաս հասցնել տեսողությանը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ հարկավոր է խուսափել դրանցից՝ տեսողությունը պաշտպանելու համար։

Կարդալ մեքենայով երթևեկելու ընթացքում։ Երկար ճանապարհը շատերին է ձանրձրացնում, ինչի հետևանքով հաճախ սկսում ենք գիրք կամ թերթ կարդալ։ Իրականում սա վնասում է աչքերի առողջությանը, քանի որ աչքերն անընդհատ շարժվում են և փորձում կրկին կենտրոնացնել ուշադրությունը։ Շարժման ընթացքում ճնշումն աչքերի վրա շատ ավելի մեծ է, քան նորմալ պայմաններում կարդալու ընթացքում, ինչը կարող է հանգեցնել գլխացավի և տեսողության մթագնելուն։

Քնի պակաս։ Քնի պակասի հետևանքով աչքերն ուռում են, դրանց տակ մուգ շրջանակներ են հայտնվում։ Քնի ընթացքում աչքերը հանգստանում են և վերականգնվում, իսկ քիչ քնելու դեպքում աչքերը նորմալ չեն հանգստանում։

Նոութբուքով կամ պլանշետով ֆիլմ դիտելը։ Այս դեպքում էկրանը սովորաբար աչքից ընդամենը 30սմ հեռավորության վրա է գտնվում, ինչը կարող է վնասել աչքի առողջությանը։ Եթե ամեն դեպքում հարկավոր է աշխատել նոութբուքով կամ պլանշետով, ապա ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացրեք էկրանից՝ նվազագույնը 5 րոպեով։

Արևի ճառագայթների ազդեցությունը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են աչքերի և մաշկի համար։ Երբ ճառագայթումն ուժեղ է, տանից առանց ակնոցի դուրս մի եկեք։

Համակարգչով աշխատելու ընթացքում քիչ թարթելը։ Համակարգչով աշխատելու ընթացքում հաճախ ենք մոռանում աչքերը թարթելու մասին։ Դա հանգեցնում է աչքերի չորության և գրգռում դրանք։ Կարող եք աչքերի համար նախատեսված կաթիլներ օգտագործել, որոնք կխոնավեցնեն դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել