Եթե նախկինում ասվում էր, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա այսօր շատերն արդարացիորեն մտահոգված են, որ մեր հանրապետությունն արդեն վերածվել է մի մեծ փորձադաշտի, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում տարբեր գործընթացներ, փորձարկումներ՝ կրթական ոլորտից մինչև ընտանեկան բռնություն, համայնքների խոշորացումից մինչև այլ մտահոգիչ նախաձեռնություններ: Դրանցից շատերին հասարակությունն ու որոշակի ուժեր կարողանում են ընդդիմանալ, որոշ դեպքերում էլ ձախողվում է պայքարը, քանի որ պետությունը տեղի է տալիս միջազգային հանրությանը, ինչ-ինչ հռչակագրերին կամ, միգուցե, համաշխարհային դոնոր կազմակերպությունների պահանջներին:

Հայաստանի համայնքների խոշորացման աղմկահարույց նախաձեռնության պայմաններում և հանրային համընդհանուր դժգոհության մթնոլորտում Նոյեմբերի 5-ին հանրապետությունում նախանշված են հերթական ընտրությունները: Մինչդեռ, դատարկվող գյուղերի, աղքատության և գործազրկության բարձր մակարդակի, սաստկացող արտագաղթի, առողջապահական ու բազում այլ կենսական հիմնախնդիրների ֆոնին ընտրական գործընթացները, որոնք ուղեկցվում են հին ու արատավոր բարքերով, վաղուց զուրկ են քաղաքական ու գաղափարախոսական բաղադրիչից:

Իսկ մենք՝ մեր ապաշնորհ կառավարչությամբ, ինչպես նաև՝ ոչ պատվախնդիր վերաբերմունքով, դեռ մեզ հմուտ դերձակ ենք երևակայում, մինչդեռ երկիրը արնաքամ է լինում, ժողովուրդը՝ դառնում է տկար բուժառու, կամ, միգուցե, արդեն անբուժելի հիվանդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել