Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Կախ Կալաձեն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին հաշվարկել է քվեաթերթիկների 100%-ը, իսկ Կալաձեն ստացել է 51,06 տոկոս ձայն:

Ինչպես հայտնում է «Новости Грузия» գործակալությունը, երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին է, ով ստացել է 17,4 տոկոս ձայն: Նրան հետեւում է նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ով ստացել է ձայների 16,5 տոկոսը։ «Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկի թեկնածու Ելենա Խոշտարիան ստացել է 7,13 տոկոս ձայն։ «Վրաստանի հայրենասերների ալյանսի» թեկնածու Իրմա Ինաշվիլին ստացել է 3,03 տոկոս ձայն։

Ընտրությունների երկրորդ փուլ

Հատկանշական է, որ Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Քութայիսիում, տեղի կունենա քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ։ Ամենշտ ձայներն այստեղ ստացել են իշխող «Վրացական երազանքի» Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Չիգվարիան՝ 48,87 տոկոս ձայն եւ «Միացյալ ազգային շարժման» թերկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 27,18 ձայներ։

Ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ 4 տեղական ինքնակառավարման տարածքներում։ Մասնավորապես, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգետիում եւ Մարտվիլիում ոչ մի թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների 50 տոկոսից ավելի քվեն։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ 64 սակրեբուլոների ընտրություններ։ Նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով։

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՏԻմ ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ընդհանուր առմամբ մասնակցել  է 1 մլն 569 հազար 992 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Aliq Media-ն, այս թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45,64 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալներով.

Աջարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 45 տոկոս (138120 մարդ),

Թբիլիսիում՝ 43,4 տոկոս (409763 մարդ),

Սամցխե-Ջավախքում՝ 55 տոկոս, (79912 մարդ),

Քվեմո Քարթլիում՝  40,7 տոկոս (159825)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել