Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Apple-ը բյուջետային սմարթֆոն է պատրաստում՝ դիզայնով և ֆունկցիոնալությամբ նման iPhone X-ին: 

Մի քանի ասիական աղբյուրներ հայտնում են, որ ընկերությունը գաջետը կթողարկի Android-սմարթֆոնների առատության դեմ մրցակցության համար, այն կարժենա առնվազն 100 դոլարով պակաս, քան iPhone X-ը՝ 900 դոլար:

iPhone X-ի բյուջետային տարբերակը կունենա OLED-դիսփլեյ, Face ID և TrueDepth տեսախցիկների համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել