Գիտնականների խումբն ուսումնասիրել է այն վնասը, որ ամեն տարի շրջակա միջավայրին հասցվում է մարդկային գործոնների կողմից: Lancet ամսագրում հրապարակված զեկույցում նշվում է, որ գլոբալ աղտոտումը շուտով կարող է սպառնալ մարդկության գոյությանը: Հետազոտողների խոսքով՝ միայն 2015 թվականին 9 մլն մարդ մահացել է հիվանդություններից, որոնց պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է՝ կաթվածներ, սրտային և օնկոլոգիական հիվանդություններ:

Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ վաղաժամ մահվան ռիսկը տնտեսապես զարգացած և զարգացող երկրներում գործնականում նույնն է: Գիտնականների հաշվարկներով՝ աղտոտումից և դրանցից ծագած հիվանդություններից միջինում մահանում է 3 անգամ ավելի մարդ, քան վիրուսներից, համաճարակներից և պատերազմներից:

Գիտնականների կանխատեսմամբ՝ 2050 թվականին Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում օդի աղտոտվածությունից առաջացած հիվանդությունների և մահերի քանակը կարող է կրկնակի աճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել