«Օպտիմալացման հետևանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, և այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադևոսյանի կողմից։ ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել