«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը ևս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչև 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել