Tert.am-ը գրում է.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ կոշտ բանաձևերից հետո այսօր Միլի Մեջլիսում հնչած ադրբեջանցի պատգամավորների ելույթներին, թե իրենց ուզում են հեռացնել ԵԽԽՎ-ից: Ըստ նրա, դա Միլի Մեջլիսում սեփական ձախողումներն արդարացնելու միջոց է ընդամենը:

-Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը այսօր Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանին ցանկանում են զրկել այնպիսի կարևոր ամբիոնից, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է: Որպես հայաստանյան պատվիրակության ղեկավար, ի՞նչ կասեք այս կապակցությամբ և ի՞նչ եք կարծում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը, որոնցում Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հետաքննել Ադրբեջանի շուրջ կոռուպցիոն սկանդալը և երկրում իրավական բարեփոխումներ սկսել, կարո՞ղ են Ադրբեջանի՝ ԵԵԽՎ-ին անդամակցությունը դադարեցնելու կամ այլ պատժամիջոցների՝ ձայնից զրկելու կամ այլնի համար հիմք դառնալ: 

- Սամեդ Սեիդովի հայտարարությունը, առավելապես հակված եմ կարծելու, որ ընդհանրապես Վեհաժողովի ընթացքում և, առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ հնչող քննադատական ալիքի բացատրությունն է. Սեիդովն այսպիսով փորձում է արդարացնել, թե ինչու են իրենց այդչափ քննադատում, և փոխանակ բովանդակային անդրադարձ կատարի թե՛ «լվացքատան» սկանդալին, թե՛ Մամադովի որոշումը չկատարելուն և մի շարք այլ էական հարցադրումների, իրականում փորձում է բացարձակապես այլ հուն տեղափոխել ալիքը՝ ասելով, որ խոսքը Ադրբեջանին այդ հարթակից զրկելու մասին է: Իրականում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պարզապես կոչ էր արել հարգել մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը: Ինչ վերաբերում է այդ բանաձևերի ու զարգացումների ֆոնին հնարավոր հետևանքներին, ապա սկզբունքորեն որևէ սցենար բացառված չէ, բայց այս պահի դրությամբ դրանք պարզապես իրավիճակը փաստող, փաստական հանգամանքներ արձանագրող իրավական փաստաթղթեր են, որևէ այլ բան չկա, և, բնականաբար, Ադրբեջանի նկատմամբ հատուկ վերաբերմունք, այն համատեքստում, ինչը նկատի ունի Սեիդովը, չկա: Եվ սա ընդամենը Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակի փաստական ամրագրումն է. կրկնում եմ՝ ԵԽԽՎ-ում պարզապես այդ փաստն արձանագրում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել