The Sun պարբերականը հրապարակել է բորտուղեկցորդուհու խոստովանությունը, ով աշխատել է բրիտանական ավիաընկերություններից մեկում ավելի քան 10 տարի։ Նա պատմել է, որ ինքը քաղավիացիայի ոլորտ էր մուտք գործել աշխարհով մեկ ճանապարհորդելու, նոր մարդկանց հետ հանդիպելու և բարձր աշխատավարձ ստանալու համար։

Այդ բիզնեսում տիրող կարգերի մասին նա հիշում է սարսափով։ Նրա խոսքով՝ ուղևորները հաճախ վճարում են թռիչքի ժամանակ ինտիմ հարաբերությունների համար։ Հատկապես հաճախ դա անում են առաջին և բիզնես դասի ուղևորները։ Օրինակ՝ անցած տարի երկու աղջիկ գումար են աշխատել ուղևորների հետ սեքսով զբաղվելով։

«Երբ թռիչքի ժամանակ օդանավում վրա է հասնում հարաբերական լռություն, հեշտությամբ կարելի է լսել, թե ինչպես են աշխատակիցները սեքսով զբաղվում միմյանց հետ անձնակազմի անդամների հանգստի գոտում։ Եղել են նաև իրավիճակներ, երբ օդաչուներից մեկը ժամանակ է անցկացրել բորտուղեկցորդուհու հետ, երբ նույն ինքնաթիռում գտնվել է նաև նրա կինը»,- պատմել է աղջիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել