168.am-ը գրում է.

Եվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Թուրքիայի անդամակցությանը վերաբերող թերահավատությունը երեկ շատ ակնհայտ էր»,-ասել է Տուսկը լրագրողներին: Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել