168.am-ը գրում է.

«Իսլամական ությակ» (D-8) կազմակերպության երկրները պետք է փոխադարձ առեւտուրն իրականացնեն ազգային արժույթներով ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու համար: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով D-8-ի գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակել է Haberturk հեռուստաալիքը:

«Մեր նպատակը պետք է դառնա առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը 100 մլրդ դոլարից մինչեւ 500 մլրդ դոլար,-ընդգծել է նա:-Դրա համար մենք պետք է փոխհաշվարկներն իրականացնենք ազգային արժույթներով: Ոչ մի անհրաժեշտություն չկա մեր տնտեսությունները ենթարկել դոլարի եւ եվրոյի ճնշմանը»:

Ստամբուլում մեկնարկել է «Իսլամական ությակ» կազմակերպության իններորդ գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը եւ Թուրքիան: Կազմակերպությունը հիմնվել է 1997 թվականի հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել