Yerkir.am-ը գրում է.

Բրյուսելում ընթացող  Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է  Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև  Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական տրամադրումը, որն ուղղված է  Թուրքիայի եվրաանդամակցությանը:

Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450մլն  դոլար:

«Ժողովրդավարության վերաբերյալ մեր  ունեցած արժեքների տեսանկյունից Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները բացասական են: Այնտեղ միայն Գերմանիայի քաղաքացիներ չեն կալանավորվում: Թուրքիայում օրենքի գերակայությունը ամբողջովին սխալ ուղիով է ընթանում: Մենք դրանից շատ ենք մտահոգված»:

Մերկելի խոսքերով՝ փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի օգնությունը Թուրքիային  շարունակվելու է:

Մերկելը գոհունակություն հայտնել է, թե ինչպես է Թուրքիան աշխատում փախստականների հարցում և Գերմանիան էլ որոշակի պարտավորվածություն ունի այդ հարցում:

Մինչև հիմա ԵՄ-ն Թուրքիային տրամադրել է 3 մլրդ դոլար փախստականների կարիքները հոգալու համար, ևս 3 մլրդ դոլար առաջիկա տարներին է փոխանցվելու: Մերկելը շեշտել է, որ իրենք չպետք է ետ կանգնեն իրենց տված խոստումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել