Նուրբ մեղեդիներից ու զգացմունքներից մինչև պայքարի ուժ, որոնք իրենց դրսևորումն են գտել երաժշտութան լեզվով։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ  Օպերայի բեմից առաջին անգամ հնչեց ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Հանդիսատեսի շարքերում էր նաև Թանկյանը։ Նա համերգի ընթացքին հետևեց կառավարական օթյակից:

 Համերգի առաջին հատվածում նվագեց դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Մանուկ հասակում կուրացած երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Արամ Խարչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»։ Համերգի կուլմինացիոն պահը երկրորդ հատվածում էր։ Ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Հայաստանում երկար սպասված էր։ Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հայաստանյան հանդիսատեսը ծանոթացավ ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։

IMG_2648

IMG_2697

IMG_2723

IMG_2712

IMG_2650

IMG_2653

IMG_2654

Հեղինակին գոհացրեց սիմֆոնիայի հայկական մեկնաբանությունը. նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց իր հեղինակած սիմֆոնիան. «Հիանալի բան է, որ իմ սիմֆոնիան Հայաստանում նվագում են այս գեղեցիկ երիտասարդները։ Շատ հիացա, տպավորվեցի և հուզվեցի։ Շատ շնորհակալ եմ Երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին։ Սա ֆանստաստիկ աշխատանք է։ Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, մեր գանձերն այստեղ են»,- ասաց Սերժ Թանկյանը:

IMG_2719IMG_2736

IMG_2703

IMG_2737

«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:
«Օրկան» մարդասիրության մասին է: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում: 

IMG_2665

IMG_2684

IMG_2679

IMG_2706

IMG_2717

IMG_2741

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել