«Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է և բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենևին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից:
 
«Գորշ կարդինալի» ֆունկցիաներին լավագույնս տիրապետող Կ. Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական, այդ թվում և ընդդիմադիր գործիչների հետ, փայլուն հարաբերություններ ունի վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ:
 
Հիշեցնենք նաև, որ Պետրոսյանի դուստրն Իսպանիայում ՀՀ դեսպան Ադոնցի որդու՝ Նարեկ Ադոնցի կինն է։ Նարեկն էլ  ՀՀ վարչապետի օգնականն ու սանիկն էր, բայց օրերս անսպասելիորեն ազատվեց աշխատանքից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել