Yerkir.am-ը գրում է.

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը և մտադիր է ամուսնալուծվել. հայտնում է РИА Новости-ն` նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրին հղումով: Մազուրի խոսքով` Վիտալինան որոշ ժամանակ Մոսկվայում չի լինի:

Ավելի վաղ դերասանը, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում, իր կնոջը մեղադրել էր գողության մեջ` հայտարարելով, որ նա խլել է իրենից իր երկու բնակարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել