«Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաև խոշորացվեց:
 
Մեր աղբյուրների տեղեկացմամբ` Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր «մանդատը», և քաղաքապետ «կընտրվի» Վահագն Արսենյանը` ԱԺ պատգամավոր, Վայոց Ձորում «ասող» Աշոտ Արսենյանի որդին:
 
Որպեսզի Սերժ Սարգսյանի խոստացած 20 մլն ներդրումն «ապահով» ձեռքերո՞ւմ լինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր աղբյուրին։ «Վարդան Հովհաննիսյանն էլ պակաս «ապահով ձեռք» չէ, մի մոռացեք, որ նրան երկու սազիվ քաղաքապետ է դարձրել հենց Արսենյանը»:
 
Ի՞նչ կապ ունի, Արսենյանը ժամանակին Վայոց Ձորի մարզպետ դարձրեց Էդգար Ղազարյանին, հետո իրար տեսնելիս բարև չէին տալիս: «Ա՛յ, էստեղ դու սխալվեցիր. իրենց հարաբերությունները հիմա շատ փայլուն են։ Ամռանն Էդգարը Լեհաստանում խաչքար էր բացել, հրավիրել էր նաև Արսենյանին, նա էլ գնացել էր»:
 
Ի դեպ, մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրություններ Ջերմուկում, գործող քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը չպատասխանեց, ասաց․ «Ներդրումների մասով շվեյցարական կողմի հետ բանակցությունների մեջ եմ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել