Իսպանական սպորտային թերթերից մեկը՝ Mundo Deportivo-ն, ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբն անվանել է հայկական ակումբ:

Այս լուրը կարդալուց հետո հիշեցի, որ մի քանի ծանոթներիս հետ նույնպես այսպիսի դեպքեր են եղել: Արտասահմանում իրենց ծանոթ մարդիկ մոտեցել և ասել են՝ ձեր Ղարաբաղը «Չեմպիոնների լիգային» է մասնակցում:

Ադրբեջանցիների արած փիառ քայլը որոշ կերպով ազդում է նաև մեզ վրա: Շատերը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս գիտեն, լսել են կամ հայ ծանոթ ունեն, որը պատմել է Ղարաբաղի մասին: Հիմա իր համար անդարդ ապրող արտասահմանցին հենց լսում է Ղարաբաղ, հիշում է իր հայ ընկերոջը, օրինակ՝ Արմենին, ու նրա համար այդ Ղարաբաղը հայկական է, թեկուզ ֆուտբոլային թիմի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել