«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը Մանուկյանի ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն և մեկ Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս, Մանուկյանը հայտարարագրել է, որ երեք ընկերություններում ունի մոտ 152 մլն դրամի բաժնեմասեր: Մանուկյանի դրամական միջոցը կազմել է 344 մլն դրամ: Բայց ահա պատգամավորի որդին անցած տարվա ընթացքում բավականին ճոխ «նվերներ» է ստացել և՛ դրամի, և՛ դոլարի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շանթ Մանուկյանը անցած տարի ստացել է 270 մլն դրամ և 250 հազար դոլար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել