Եթե Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեի ժամանակ քրդական լրատվական ռեսուրսներն, ըստ իս, աշխատեցին հոյակապ՝ նեղը գցելով նույնիսկ Թուրքիայի պես պետությանը, ապա վերջին օրերին դրանցով տարածվող ապատեղեկատվությունն ուղղակի անցնում է «թույլատրելիի» չափերը:

Ասենք, օրինակ, չի հաջողվում գտնել որևէ վստահելի աղբյուր, որը կհաստատի, որ Իրաքի «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի») ռմբակոծության է ենթարկվել «անհայտ» օդուժի կողմից:

Այս առումով նաև հայկական լրատվական տիրույթ ներմուծվող Իրաքի Քրդստանի և հարակից շրջանների իրադարձությունների մասին նյութերի նկատմամբ պետք է կիրառվի խիստ քննադատական մոտեցում՝ ճշտելով սկզբնաղբյուրը և ստուգելով տեղեկատվության իսկությունը նաև այլ աղբյուրների հետ համեմատությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել