Panorama.am-ը գրում է.

«Դժբախտաբար այսօր այս կրակոցով, Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովն՝ անդրադառնալով  Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը, մասնավորապես, բանակցությունների արդյունքում ձեռք բերված  համաձայնությանը՝ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ այսօր, Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել:

«Սրանով իսկ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները,  որոնք ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր հրապարակային հայտարարություն հնչեց  համանախագահների և երկու բանակցող կողմերի անունից »,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել