168.am-ը գրում է.

Խոշորագույն ինտերնետ-ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Microsoft-ի, Facebook-ի եւ Twitter-ի ներկայացուցիչներն այս շաբաթ G7-ի երկրների ներքին գործերի նախարարների հետ քննարկելու են Ցանցում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջոցառումները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Համացանցը կարեւոր դեր է խաղում արմատական գաղափարների տարածման գործում: Բանակցությունների եւ արմատական գաղափարախոսության պարտադրման մոտավորապես 80 տոկոսը տեղի է ունենում Ցանցում»,-հայտարարել է Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Միննիտին:

Նաեւ սպասում է, որ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ՆԳ նախարարները կքննարկեն նոր ահաբեկչությունների սպառնալիքները, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից շատերը վերջին ամիսներին լքել են Սիրիան եւ Իրաքը եւ այժմ սպառնալիք են ներկայացնում արեւմտյան երկրների բնակիչների համար: G7-ի ՆԳ նախարարների հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 19-20-ին, այն տեղի կունենա Իտալիայի Իսկյա կղզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել