Բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգն այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։

Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համամր։  Նախարարն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։

Նախարարությունից նշում են, որ բիոտեխնոլոգիական դեղերը քիմիական բաղադրություն չունեն։ Դրանք պատրաստվում են մարդու օրգանիզմի կենսանյութերով, կիրառվում են ուռուցքաբանական և մի շարք այլ հիվանդությունների, ինչպես նաև փոխպատվաստումների դեպքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել