ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը հաճախ է արևային մեծ ակնոցներ կրում, սակայն դավադրության տեսությունների սիրահարները պնդում են, որ ինչպես երևում է լուսանկարում, այս անգամ ընտրված մեկ ակնոցներն այլ նպատակ ունեին՝ թաքցնել այն փաստը, որ Դոնալդ Թրամփի կողքին կանգնածն իրականում Մելանյա Թրամփը չէ։

Հեռուստատեսությամբ հեռարձակված և արդեն համացանցում հայտնված մի տեսանյությում նախագահ Թրամփը լրատվամիջոցներին ներկայացնում է Պուերտո Ռիկոյում ուրբաթ օրը տեղի ունեցած փոթորիկի հետևանքները և ավերածությունների վերացմանն ուղղված քայլերը։ Իսկ այդ ընթացքում Դոնալդ Թրամփի կողքին կանգնած էր նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ով ողջ ընթացքում դեմքի արտահայտությունը չփոխեց և բառ անգամ չարտասանեց։ Նրա չափից դուրս պասիվ պահվածքն էլ կասկածների առիթ տվեց։

Ոմանք անգամ որոշեցին ուսումնասիրել իրական Մելանյա Թրամփի դեմքի դետալները և այն համեմատել Դոնալդ Թրամփի կողքին կանգնած կնոջ հետ։ Շատերը պնդում են, որ հաստատ դա Մելանյան չի եղել, այլ հավանաբար նրա նմանակը։ Օրինակ՝ թվիթերյան մի օգտատեր ուսումնասիրել էր նախագահական զույգի տարբեր լուսանկարները և նկատել, որ Մելանյան գրեթե իր ամուսնու հասակին է, սակայն այս տեսանյութի մեջ երևացող կինը շատ ավելի կարճահասակ է Դոնալդ Թրամփից։ Եթե անգամ Մելանյան կրեր տափակ կոշիկներ, ապա չէր կարող իր ամուսնուց այդքան կարճահասակ երևալ, քանի որ նրանց հասակի տարբերությունն ընդամենը մի քանի սանտիմետր է։

View image on Twitter

Բացի այդ, իր ելույթի ժամանակ Թրամփը արել է «ինչպես տեսնում եք կինս՝ Մելանյան էլ է այստեղ» արտահայտությունը։ Կասկածամիտները կարծում են, որ նա այդ արտահայտությամբ փորձել է տպավորություն ստեղծել, որ իր կողքինը Մելանյա Թրամփն է, այսինքն՝ նախօրոք փորձել է պաշտպանվել լրատվամիջոցների կասկածներից։

Այնուամենայնիվ, պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել՝ հերքելու Դոնալդ Թրամփի կողքին կանգնած կնոջ՝ Մելանյա Թրամփը չլինելու փաստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել