ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն օգտագործել է Օվալաձև կաբինետի սեղանի կարմիր կոճակը՝ հյուրերի համար թեյ պատվիրելու համար։ Այդ մասին գրքում գրել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը։

Միլիարդատերը գրում է, որ Օբաման մի անգամ նկատել է կարմիր կոճակին ուղղված նրա հայացքը և ասել, որ նախկինում կոճակն օգտագործվել է արտակարգ իրավիճակներում։

«Նախկինում դրանք օգտագործվել են արտակարգ իրավիճակներում, իսկ հիմա՝ իմ հյուրերի համար թեյ պատվիրելու համար»,- Օբամայի պարզաբանումն է մեջբերում գործարարն իր կենսագրական գրքում։

Ապրիլին հաղորդվել էր, որ Թրամփը կիրառում է մեխանիզմը գազավորված ըմպելիքի պատվիրման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել