Ամերիկացի ինժեներները մշակել են STAR (Smart Tissue Autonomous Robot) ռոբոտը, որն ունակ է ավելի ճշգրիտ և կոկիկ կտրվածքներ անելու, քան իսկական վիրաբույժները։

Ռոբոտի աշխատանքի հետազոտությունը դեռևս անցկացվել է խոզերի հյուսվածքների վրա։ Փորձի արդյունքները ներկայացվել են վերջերս անցկացված ռոբոտատեխնիկայի IROS 2017 համաժողովի ժամանակ։

Նախանշված գծով կտրվածք անելու հարցում ռոբոտը հաղթել է մարդուն, ինչպես նաև գերազանցել նրան խոզի ճարպի մեջ տեղադրված «թարախույտը» կտրելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել