Tert.am-ը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝  շատ հնարավոր է, որ Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը հետաձգվի, մինչև նոյեմբերի 24-ը համաձայնագրի տեքստը Եվրամիության բոլոր երկրների կողմից պատրաստ չլինի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կիսում եղած մտահոգությունները, որ հնարավոր է ստորագրման հետաձգումը քաղաքական պատճառներ ունի, մասնավորապես` դրան խոչընդոտում է Ադրբեջանը, որին անհանգստացրել են  փաստաթղթում եղած ձևակերպումները ԼՂ հիմահարցի կարգավորման վերաբերյալ:

«Չեմ համարում, որ այս փաստաթղթի ստորագրման ձգձգումը կապված կլինի հարևան երկրի ձգտումների հետ: Կոնկրետ տեխնիկական հարցեր կան, որոնք ընթացքում կլուծվեն,  նաև չի բացառվում, որ նոյեմբերի 24-ին համաձայնագիրը կստորագրվի: Կապել այս ձգձգումն այլ հանգամանքների հետ, ես ճիշտ չեմ համարում։ Ցանկանում եմ, որ կենտրոնացումը լինի տեխնիկական կողմի վրա»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը նկատեց, որ Եվրամիության հետ ստորագրվող համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրն արդեն երկու տարի է՝ բանակցվում է, և դ֊ժվար թե հենց այս պահին հարևան երկրները ցանկանային խոչընդոտել դրա ստորագրումը:

Փորձագետը համաձայնագրում չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մի դրույթ, որը նորություն կարելի է համարել, որը կարող է հակասական լինել այլ տեքստերի հետ: «Նույն տեքստերն են, նույն բովանդակությամբ, նույն սկզբունքներին հղում կատարող: Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին է խոսքը, որը միշտ շրջանառվում է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների հիմքն է, որևէ նոր բան չկա: Ասվում է, որ հիմնախնդրի կարգավորումն այդ սկզբունքների շուրջ պետք է լինի, բայց կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը նկատեց՝ հայաստանյան հասարակությունում ընդունված է «մութ սենյակում կատու փնտրել», սակայն իրականում այս իրավիճակում պետք է հասկանալ՝ նման դեպքեր մշտապես լինում են՝ տեխնիկական պատճառներով շատ համաձայնագրերի ստորագրում է հետաձգվել: «Եվրամիության պրակտիկայում լինում է, երբ այս կամ այն փաստաթղթի ստորագրումը ավելի երկար ժամանակ է պահանջում, քան նախատեսվում է»- նշեց նա՝ հնարավոր համարելով նաև այն, որ փաստաթղթի ստորագրման հետաձգումը խնդիր առաջացնի,- Ես չեմ կարող դա բացառել, որովհետև մենք ժամանակին նման խնդիրներ ունեցել ենք, այնպես չէ, որ չեղած տեղից ենք անհանգստանում: Անհանգստություններն արդարացված են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել