Life.panorama.am-ը գրում է.

Արցախցի երիտասարդ երգչուհի Էռնա Միրը (Միրզոյան), ով «Նոր Ալիք» մրցույթում երեք օրերի արդյունքում ստանալով 362 միավոր՝ Հայաստանին հաղթանակ ապահովեց, Life.panorama.am-ի զրուցակիցն է: 

Երգչուհին նշեց, որ թեեւ մրցույթից մեկ ամիս է անցել, բայց շարունակում է հաճելի տպավորություններով ապրել.
«Արդեն վաղուց մրցույթն ավարտվել է, բայց դեռ ինձ թվում է, թե նորից պետք է  դա կատարվի ինձ հետ: Դեռ մանկուց էի ցանկանում հայտնվել այդ բեմում եւ իմ մասնակցությունը, որը հաղթանակով գրանցվեց, ասես երազանքի իրականացում լինի: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային էր ինձ թվում, քեզ ասես աստղ էիր զգում. բոլորը աշխատում էին քեզ համար, ուզում էին քեզ հետ հարցազրույցներ անցկացնել: Հիմա շատ եմ կարոտում այդ ամենը, նաեւ հանդիսատեսի չափազանց մեծ ջերմությունը»,- նշեց Էռնան ու շեշտեց՝ գնացել էր հնեց հաղթելու.
«Առաջ մտածում էի, թե կարեւորը մասնակցությունն է, բայց հիմա այլեւս այդպես չեմ կարծում: Ես ու մեր պրոդյուսեր Լիռա Քոչարյանը, ի սկզբանե ներկայացնելով իմ մասնակցության հայտը, գնում էինք հաղթելու եւ փառք Աստծո, դա ստացվեց մեզ մոտ: Մրցույթից առաջ մենք ամեն օր խոսում էինք այդ մասին, եւ անկեղծ ասեմ՝ իմ մեջ զգում էի, որ առաջին հորիզոնականն եմ վերցնելու»,- պատմեց նա:
Էռնա Միրը առանձնահատուկ անդրադարձավ «Նոր ալիքի» հանդիսատեսին.
 
«Միշտ եմ ասել՝ ես սիրում եմ իմ հանդիսատեսին եւ կապ չունի նրանց ազգությունը: Ինչ խոսք, իմ ամենամեծ երազնանքն է շրջագայել աշխարհով մեկ եւ ելույթ ունենալ տարբեր երկրներում ապրող մեր հայ հանդիսատեսի համար: «Նոր ալիքի» հանդիսատեսը շատ ջերմ էր, նրանք իրենց ժպիտներով անընդհատ ինձ հանգստացնում էին: Ի դեպ՝ մի գաղտնիք բացեմ. մինչ բեմ դուրս գալը ես շատ եմ լարվում, մի խաչ ունեմ, որ կուլիսներում միշտ ձեռքիս է, այն ինձ ուժ է տալիս, իսկ երբ բարձրանում եմ բեմ, հանդիսատեսն է կարողանում ինձ ազատել լարվածությունից: Այսինքն, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր լարվում են հանդիսատեսից, ինձ մոտ ճիշտ հակառակն է: Նրանք ինձ մեծ էներգիա եւ էմոցիաներ են փոխանցում, հենց դա էլ բեմում իմ ինքնավստահության պատճառն էր: Իհարկե, մրցույթներում շատ կարեւոր է ժյուրիի համակրանքը, սակայն երգիչը ողջ կյանքում ժյուրիի համար չի երգելու, ամենակարեւորը հանդիսատեսն է»,- ընդգծեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել