Tert.am-ը գրում է.

Ժնևյան հանդիպումից հետո ես նոր տարր եմ տեսնում, ընդ որում, բավական դրական և կարծում եմ, որ այդ տարրն է, որ Բաքվին այդքան բարկացրել է, դրա համար Սերժ Սարգսյանին մեղադրում են ինչ-որ պայմանավորվածություններ խախտելու մեջ: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Ի՞նչ նոր տարր եմ ես տեսնում: Սերժ Սարգսյանը հրապարակայնացրեց այն խոսակցությունները, զրույցները, որ այս հանդիպումներում լինում են: Սա Բաքվի համար բավական նոր երևույթ է: Ակնհայտ է, որ շատ քաղաքական գործիչներ, բանակցություններին մասնակցող դիվանագետներ բազմիցս, նույնիսկ ինձ անձամբ ասել են, որ մի բան է, երբ Իլհամ Ալիևը բանակցություններում ասում է, մի բան է, երբ նա խոսում է մամուլի համար: Այս նորությունն էր, հավանաբար, այդպիսի հիվանդագին արձագանքի պատճառը»,-վերլուծել է Դավիթ Շահնազարյանը:

Նա այն կարծիքին չէ, թե հանդիպումն օրակարգ չուներ, պլաններ չկային մշակված: Ընդամենը 3 շաբաթ առաջ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ, այն ժամանակ արդեն հայտնի էր, որ այս հանդիպումը պետք է լինի: Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի կարծիքով՝ բոլորը հավանաբար սպասում էին, որ մի փոքր ավելի ուշ կլինի հանդիպումը, առնվազն մեկ-երկու շաբաթ հետո, բայց շատ դրական է համարում հանդիպման փաստը:

«Այստեղ կարևոր բան կա, եթե տեսնում եք, Ադրբեջանից ինֆորմացիոն հոսք գրեթե չկա, սա ավելի անսովոր բան է: Սովորաբար, վերադառնալով Բաքու, մեծ թիմով շատ կոշտ հայտարարություններ էին անում, այս անգամ, ըստ էության, եկեք արձանագրենք այդ փաստը, ադրբեջանական կողմը հանդիպումից հետո ասելիք չունի: Միակ բանը, որ փորձում է անել՝ Սերժ Սարգսյանին մեղադրելն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է խախտել»,-պարզաբանել է Դավիթ Շահնազարյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել