Քիրքուքի՝ քրդերի վերահսկողության տակ անցնելու մասին է փաստում քաղաքի բոլոր պետական կառույցների վրա կրկին Քրդստանի դրոշի հայտնվելը: Առավոտյան՝ ժամը 09:00-ին, Քիրքուքում «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության շենքի վրա արդեն ծածանվեց Քրդստանի դրոշը: Պետք է նշեմ, որ Քիրքուքի՝ երկու օր իրաքյան բանակի և Հաշդի Շաբիի ուժերի վերահսկողության տակ գտնվելիս թալանվել և այրվել էր կուսակցության շենքը: Փեշմերգայի մամլո խոսնակ Հելգուրդ Հիքմեթի խոսքով՝ Քիրքուքում դեռևս որոշակի հատվածներում Հաշդի Շաբիի ուժերը դիմադրություն են ցույց տալիս, սակայն շատ շուտով նրանք էլ տեղի կտան: 
Բնակչությունը սկսել է վերադառնալ Քիրքուք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել