Tert.am-ը գրում է.

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա բարերար, Մոսկվայի բանտում մահացած Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը, որը զրույցի պահին Նիցցայի օդանավակայանում էր, սպասում էր Նիցցա-Մոսկվա իր թռիչքին, որպեսզի ներկա լինի ընկերոջ վերջին հրաժեշտի արարողությանը:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, այլ Մոսկվայում՝ հոր ու մոր կողքին:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր. նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել