«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Անցած շաբաթ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկի վրա: Հարձակվողները ծեծել են պահակներին և այրել են պահակակետը: Ինչպես և ցանկացած այս կամ այն չափով հնչեղություն ունեցող հանցագործության դեպքում, այստեղ նույնպես արդարացնողներ եղան՝ «ուրիշ ելք չունեին», «ռեժիմն է ստիպել», «բա ի՞նչ անեն խեղճ մարդիկ» և այլն:
 
Այնինչ պարզ է, որ իրենց տները տաքացնող սովորական գյուղացիները Դիլիջանում խնդիր չունեն՝ անտառում գետնին լիքը փայտ կա: Հարձակումը գործել էին մարդիկ, որոնք ցանկանում են ծառեր կտրել վաճառքի համար, և նրանց դա հիմա չի թույլատրվում:
 
Այժմ «փայտի մաֆիան» միտինգներ և հարձակումներ է կազմակերպում՝ սրտաճմլիկ կարգախոսներով: Բայց այդ պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետև չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլև բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում:
 
Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից և Զեյնաբ Խանլարովայի համերգներից:
 
Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ: Հիմա ամեն ինչ «ազատ է», և արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլև ցանկացած հակասոցիալական դրսևորում»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել