Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռք բերմանը, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։ Ավելի ուշ՝ 2016-ին, FLSmidth ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Շուլցը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ «Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար»:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկացնում են, որ իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը «Վալեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել