«ԵՄ հարևանության ծրագրի վերջնական ստորագրումը հնարավոր է ձգվի մինչև տարեվերջ: Բանն այն է, որ ԵՄ 28 երկիր պետք է համաձայնագրի տակ դնեն իրենց ստորագրությունը՝ կա՛մ ստորագրումից առաջ, կա՛մ հետո: «Հետո»-ի հարցն ավելի հեշտ է՝ պառլամենտները պետք է վավերացնեն, իսկ «մինչ» ստորագրվելու ձևաչափերը խիստ տարբեր են` նախագահ, վարչապետ, պառլամենտ: Այս պահին «խնդիրներ» կան Գերմանիայի հետ, որտեղ դեռ կառավարություն չի ձևավորվել։ «Եթե մինչև տարեվերջ չձևավորվի, հնարավոր է` համաձայնագրի ստորագրումը հետաձգվի անգամ մինչև ապրիլ-մայիս»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ի դեպ, հայաստանյան արտաքաղաքական էմիսարներն այս օրերին ակտիվ այցեր, հանդիպումներ են ունենում այդ երկրների ներկայացուցիչների հետ, որ հնարավորինս «հեշտ» հաղթահարվի այս փուլը։ Այս օրերին բավականին լուրջ դեսանտ կա Լեհաստանում՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել