Այսօր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացա, որ անցած երկու օրերին միայն Հայաստանի սահմանային անցակետերից մեկով հայրենիքը լքել է 11500 մարդ՝ մեծամասամբ ընտանիքներով՝ 4500 մարդ առաջին, 7000՝ մյուս օրը: Ընտանիքներով արտագաղթելու փաստը վկայում է այն մասին, որ նրանք մեծամասամբ Հայաստանը լքում են ընդմիշտ: Առանց էմոցիոնալ պոռթկումների, որոնք հիմա շատ դժվար է զսպել, ցանկանում եմ ևս մեկ անգամ պնդել՝ արտագաղթի կանխարգելման համար վիրահատական շտապ միջոցառումները ուշանում են: Ստացվում է, որ վերջին շրջանում դարձել եմ արտագաղթի ողբասացը, սակայն արտագաղթի տեմպը սպառնում է երևույթը վերածելու ազգային ողբերգության: Երևույթը թուլացնելու համար անհրաժեշտ է միավորել հանրապետության կադրային և ծրագրային ամբողջ ռեսուրսը, ինքս բազմիցս հանդես եմ եկել հրապարակային ծրագրային դրույթներով, որոնք հաստատապես թերի են, սակայն գոնե արտացոլում են սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման հիմնական շեշտադրումները: 
Մենք կորցնում ենք Հայաստանը...
Արտագաղթի արագ տեմպը սպառնում է Հայաստանը վերածելու քաղաք-պետության: Մի պահ անջատեք «Հայլուրը» և մտածեք ու գործեք սթափ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել