Armtimes.com-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, կարծում է, որ նախկին ամուսինն առողջական ոչ մի լուրջ խնդիր չունի: Նա հարցազրույց է տվել ռուսական «Пусть говорят» հաղորդմանը: Պատմել է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում դերասանը հաճախ է հիվանդ ձեւացել, նույնիսկ հիվանդանոց պառկել պարզապես առանձնանալու համար:

«Ես այդքան տարի նրա հետ եմ եղել, գիտեմ նրա բոլոր հիվանդությունների մասին: Ես նույնիսկ գիտեմ՝ երբ է նա իսկապես հիվանդ, եւ երբ է պարզապես ցանկանում մի փոքր հանգստանալ: Նա սովորություն ուներ, երբ ցանկանում էր մտածել եւ որ ոչ ոք իրեն չխանգարեր, հիվանդանում էր, նույնիսկ հիվադնանոց էր գնում»,- ասում է նա:

Արմեն Ջիգարխանյանը հաղորդման շրջանակներում նույնպես խոսում է: Նա մեղադրում է երիտասարդ կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային: Նշում է, որ իր առեւանգման հետ կապված լուրը կնոջը հորինվածքն է: Նաեւ ասում է, որ չգիտի, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուր է գնալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել