Tert.am-ը գրում է.

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝  Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր էր՝ հաշվի առնելով այն լարված ֆոնը, որն առկա էր ապրիլյան պատերազմից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին զուգահեռ ընթացքի մեջ է փոխվստահության մեխանիզմներ ստեղծելու գործընթացը:

«Մի կողմից քննարկվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ առաջարկները: Հանդիպման մեխերը դրանք էին, որոնք իրենց ձևակերպումը գտան վերջնական հայտարարության մեջ, թեև ձևակերպումներով առավել շատ շեշտը դրվում էր լարվածության նվազման վրա»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել, հիմա առաջին հերթին կարևորվում են փոխվստահության մեխանիզմների ստեղծման և լարվածության նվազեցման քայլերը, որոնք հիմք կդառնան նաև քաղաքական գործընթացի կարգավորման համար:

«Նախագահն իր խոսքում որոշակի թերահավատություն արտահայտեց նաև լարվածության նվազման հետ կապված Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածություններ վերաբերյալ՝ հաշվի առնելով հին փորձը: Միաժամանակ ընդգծեց, որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք չենք բերվել»,- ասաց նա՝ բնական համարելով հայկական կողմի թերահավատությունը․ քանի որ հակական կողմը բազմիցս բախվել է խնդրին, որ Ադրբեջանի նախագահը որոշակի պայմանավորվածություններ է ունեցել ՀՀ նախագահի հետ, սակայն Բաքու վերադառնալուց հետո այլ բաներ հայտարարել:

«Այո՛, զգուշավոր լավատեսություն են ներշնչում բարձր մակարդակի նման քննարկումներն ու առանձնազրույցները, բայց, միաժամանակ, հայկական կողմը բավականին փորձված է, տեսել է, թե ինչպես է Ադրբեջանը հետ դարձել պայմանավորվածություններից: Բնականաբար, հայկական կողմն այդքան էլ միամիտ չէ, որ լիարժեք հավատա, որ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել