Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շատին գյուղի 9-րդ փակուղու տներից մեկին կից օժանդակ շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 15:27-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և ծխահարվել 150 հակ անասնակեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել