Tert.am-ը գրում է.

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը Tert.am–ի հետ զրույցում նշում է, որ Մեծամորի ատոմակայանի կոնսերվացումը կարող է հարցականի տակ դնել  Հայաստանի՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին անադամկցելը, որը կապելու է Իրանը-Հայաստանը-Վրաստանը, քանի որ սա արդեն դուրս կլինի «էներգետիկայի ավելցուկ» կոնցեպտից: Փորձագետը նշեց, թե պարբերաբար խոսվում է այն մասին, որ ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5-7 միլիարդ դոլար, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող ունենալ նման ռեսուրսներ և ներգրավվել նման խոշոր ծավալի ներդրում:

-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ էներգետիկ համագործակցությունը պետք է, ի թիվս այլոց, ընդգրկի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը, ինչի մասին նշված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստում: Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոսելով այս թեմայով ասել էր. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի: Սա տեղավորվո՞ւմ  է «էներգետիկ անվտանգություն» կոչվածի մեջ: 

-Ոչ, չի տեղավորվում: Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ է, որ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության գլխավոր հենասյունն է և ավանդաբար այդպիսին էլ եղել է: Իսկ ինչ ասել է՝ էներգետիկ անվտանգություն և ատոմակայանի դերն այս առումով: Նայեք՝ երբ 1960–ականներին նախագծվում էր Հայաստանի էներգահամակարգը, ապա այն դիտարկվում էր որպես ավելցուկային, և արդեն 70-ականներից ի վեր Հայաստանը հանդիսանում էր Անդրկովկասի առանցքային էներգետիկ համակարգ, այսինքն՝ գլխավոր էներագառեսուրս, էլէկետրաէներգիա արտահանողը: Եվ դիտարկվում էր անգամ այն տարբերակը, որ նույնիսկ Հայաստանն ապագայում կկարողանա էներգիա արտահանել դեպի Մերձավոր Արևելք՝ Իրաք, Սիրիա և այլն: Եվ այս հավակնոտ  ծրագրերի հիմքում ընկած էր հենց այն, որ 70-ականների սկզբներին շահագործման հանձնվեց Հայաստանի ատոմակայանը՝ նախ առաջին, ապա՝ 2-րդ բլոկը: Եվ այդ սկզբունքները՝ էներգետիկ ավելցուկ և էլէներգիայի արտահանման, ապահովվեց նաև նորանկախ Հայաստանի էներգահամակարգում: Այսօր, երբ Հայաստանն ինտեգրվում է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցք, որը կապելու է Իրանը-Հայաստանը-Վրաստանը և Ռուսաստանը, Հայաստանին նախևառաջ, անհրաժեշտ են էներգետիկ հզորություններ, և ամենակարևորը՝ էժան էլեկտրաէներգիա՝ կարողանալու համար մրցունակ լինել արտաքին շուկայում: Մինչդեռ, առանց ատոմակայանի առկայության, այսինքն՝  ավելցուկային համակարգը պահպանելու, մենք ի վիճակի չենք լինի արտաքին շուկաներին առաջարկել ցածր գնով էլէներգիա, ինչը նույնիսկ կարելի է ասել՝ հարցականի տակ կդնի մեր՝ էլեկտրաէներգետիկ միջանցքին անդամակցելն այն առումով, որ դրա նպատակն  այն է, որ այդ թվում՝ Հայաստանը կարողանա հոսաքն արտահանել արտաքին շուկա: Բայց առանց ատոմականի սա գրեթե անհնար է: Եթե խոսքն այն մասին է, որ ատոմակայանի փոխարեն կձևավորվեն նոր հզորություններ, որոնք թույլ կտան ապահովել մեր ներքին պահանաջարկն ու զբաղվել էլեկտրաէներգիա արտահանելով, ապա պետք է նկատի ունենալ, որ նոր հզորությունների ստեղծումը միանշանակ  պետք է ապահովվի համապատասխան ներդրումների միջոցով: Մինչդեռ,  այդ ներդրումներն այսօր այն ծավալի չեն, և նման հեռանկար էլ չկա, որ ստեղծվեն հզորություններ, որոնք լրացնեն ՀԷԿ–ի կոնսերվացումից հետո ստեղծվելիք բացը:

-Իսկ այդ նոր հզորություններ անվան տակ ինչ հասկանալ՝ հիդրոէլեկտրակայա՞ն,  գա՞զ ...

- Այսօր հիմնականում խոսվում է վերականգնվող էներգետիկայի մասին՝ արևային էներգետիկա, հողմային և այլն, չնայած նրան, որ իմ խորին համոզմամբ և նաև համաշխարհային փորձով՝ արևային էներգետիկան հնարավոր է զարգացնել միայն հեռանկարային իմաստով: Այսինքն՝ նույնիսկ զարգացած երկրներում, որոնց էներգահամակարգում այսպես ասած՝ «կանաչ  բաղադրիչն» առանցքային դերակատարում ունի, 40-50 տարի զարգացնելով այդ ոլորտը՝ նոր-նոր հասել են այդ  ցուցանիշներին: Օրինակ՝ Դանիան այսօր համարվում է հողմային էներգետիկայի առաջատարը, բայց  այդ ոլորտը զարգացնում է 60-ականներից ի վեր: Մեզանում, ըստ իս, մի փոքր թյուրըմբռնում կա այն իմաստով, որ կառավարությունը խոսում է այն մասին, որ մոտակա 3-4 տարիների ընթացքում արևային էներգետիկայի զարգացման հաշվին կկարողանանք էներգետիկ անվտանգության խնդիր լուծել: Նույնը կարելի է ասել հիդրոէներգետիկայի մասին. իհարկե, մեր ջրային ռեսուրսները թույլ են տալիս մեզ այսօր խոսելու այն մասին,որ ապագայում, եթե այդ ջրային ռեսուրսների պոտենցիալ 60 տոկոսն օգտագործվի, ապա հիդրոէներգետիկան կարող է ապահովել մեր էներգետիկ  գեներացիայի շուրջ 60 տոկոսը: Բայց դրա համար ևս, լրջագույն ներդրումներ պետք է իրականացվեն: Դրա համար, ես կարծում եմ, որ պետք է պահպանել այն ենթակառուցվածքները, որոնք այսօր կան՝ ի դեմս ատոմակայանի: Շատ լավ է, որ այս այսօր մոդեռնիզացվում է և նրա կյանքը երկարացվում է ևս 10 տարով,  բայց պետք է նշեմ, որ որոշ հետազոտողների և մասնագետների  գնահատմամբ, նաև վերջերս՝ «Ռոսատոմի»՝ 10 տարով ատոմակայանի շահագործումը երկարացնելը չափազանց համեստ ցուցանիշ է և որ «հետազոտությունները ցույց են տալիս, որ ատոմակայանի կյանքը կարելի է երկարացնել մինչև 25 տարի: Այս հայտարարությունը թեպետ արված էր տնտեսվարողի կողմից, այնուամենայնիվ, ես դրանում քաղաքական բաղադրիչ տեսնում եմ, և կարծում, որ սա ինչ-որ չափով արձանագրվում է ՌԴ-ի կողմից:

-Իսկ մենք այդ ժամանակաշրջանում կհասցնե՞նք այդ տեխնոլոգիաները ներդրել, այդ հզորությունները ներդնել ողջ երկրով մեկ:

-Ոչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել