Tert.am-ը գրում է.

ՌԴ կալանավայրում երեկ երեկոյան մահացած հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը:

«Բարեկամները չեն համաձայնելու դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը:

Նա հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր «Բաշնեֆտ»-ի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու համար:

«Ե՛վ ես, և՛ բարեկամները տրամադրված ենք գործը մինչև վերջ հասցնելուն»,- հավելել է Խեչանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երեկ երեկոյան մոսկովյան բանտում մահացել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել