Yerkir.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ՀՀ նախագահի հայտարարությունը Ալիևի հետ հանդիպումից հետո «սխալ» էր, և որ նա անպատասխանատու կերպով դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակից:

«Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: Այնպես որ` կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ ՀՀ նախագահը նշել էր, որ Հայաստանի համար խնդրի միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել