ԱՄՆ-ն նախկինի պես կենտրոնացած է Հյուսիսային Կորեայի հետ կոնֆլիկտի դիվանագիտական կարգավորման վրա, սակայն խնդրի ռազմական լուծումը բացառված չէ։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը կկանգնի դաշնակիցների թիկունքին։ «Իհարկե, մենք կկանգնենք մեր դաշնակիցների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի թիկունքին,- ասել է նա։- Բայց մենք դեռևս կենտրոնացած ենք դիվանագիտական լուծման վրա»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդեպի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան տրամադրված չէ բանակցությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել