Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 4-րդ անգամ է պատրաստվում ամուսնանալ։ Նրա նոր ընտրյալը պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն է։ Ամուսնական արարողության մասին զույգն իր ընկերներին հայտնել է Նյու Յորքում հերթական երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է oane.ws պորտալը։

Զույգը բավականին երկար ժամանակ է անցկացրել լուրջ հարաբերություններում, սակայն հարսանիքի մասին մինչ օրս խոսք չի եղել։

Հյուրերը հայտնել են, որ երեկույթի ժամանակ ինչ-որ պահի Լոպեսն ու Ռոդրիգեսն իրենց վրա ուշադրություն են հրավիրել և սենսացիոն հայտարարություն արել առաջիկա հարսանիքի վերաբերյալ։ Որտեղ և երբ է ծրագրվում անցկացնել արարողությունը, դեռևս չի հստակեցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել