Անցած շաբաթ Ֆլորիդայում 9-ամյա աղջնակի մահվան դեպք էր գրանցվել։ Քննության տվյալներով՝ մահը վրա է հասել այն բանից հետո, երբ նրան որոշել է պատժել 147 կգ կշռող զարմուհին՝ նստելով նրա վրա։

Fox News-ի հաղորդմամբ՝ 64-ամյա Վերոնիկա Գրին Փոուզին բժիշկ է կանչել այն բանից հետո, երբ մորաքրոջ աղջիկ Դերիկա Լինդսեյը դադարել է արձագանքել շրջապատում տեղի ունեցողին։ Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նա իրավապահներին պատմել է, որ որոշել էր աղջկան պատժել վատ վարքի պատճառով։ Սկզբում նա նրան ծեծել է քանոնով, իսկ այնուհետև 10 րոպե նստել աղջնակի վրա։ Վերջինս գանգատվել է վատ շնչառությունից, իսկ այնուհետև դադարել արձագանքել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել