12-ամյա տղան հասակակիցների մեջ ասես աշտարակ լինի։ Նրա հասակը հասնում է 2.3 մետրի։ Բժիշկներն ասել են, որ տղային պետք է անհապաղ ենթարկել գլխուղեղի վիրահատության, ինչն էլ կկանգեցնի նրա շարունակական հասակ առնելը, հակառակ դեպքում նա առավելագույնը կապրի 15 տարի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Գաբրիել Գոմեսը տառապում է գիգանտիզմով՝ լուրջ խանգարում, որն առաջանում է հիպոֆիզի (ստորին մակուղեղ) թարախակույտից։

Տղայի խոսքով՝ իր բարձր հասակն առաջացնում է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև էմոցիոնալ և հոգեբանական խնդիրներ։ Բացի այդ՝ նա չի կարողանում դպրոց հաճախել, քանի որ այնտեղ իր համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Նա հույս ունի, որ վիրահատությունից հետո կկարողանա վերսկսել ուսումը։

Երբ Գաբրիելը 10 տարեկան էր, նրան արդեն մեկ անգամ վիրահատել են, սակայն թարախակույտն ամբողջության հեռացնել չի հաջողվել։ Այժմ հերթական վիրահատության սուր անհրաժեշտություն կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել