Ամերիկյան ոստիկանությունը կալանավորել է Կոլորադո նահանգի բնակիչ 31-ամյա Քայլի Մորիսոնին, ով քաղաքային այգիներից մեկում փորձել է ատրճանակից «կրակել» սկյուռիկի վրա։

Ավելի վաղ ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել էր Մորիսոնին արագության գերազանցման ու թմրանյութերի համար։ Մորիսոնն այս անգամ այգում զբոսնելիս նկատել է սկյուռիկի, որին ձեռքով կերակրում էր ինչ-որ երիտասարդ։

Այդ ժամանակ նա դուրս է բերել ատրճանակ հիշեցնող առարկա և քաշել ձգանը, ինչից հետո չխկոց է լսվել։ Սկյուռիկի բախտը բերել է, զենքը եղել է ոչ իրական և ոչ լիցքավորված։

Ականատեսն անմիջապես ոստիկանություն է կանչել, որոնք էլ կալանավորել են Քայլիին։ Խուզարկության ժամանակ նրա մոտ չի հայտնաբերվել հրաձգային զենք, սակայն նա պետք է կանգնի դատարանի առջև՝ կենդանուն վնաս պատճառելու մտադրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել