Tert.am-ը գրում է.

Այն հասարակարգերում, որտեղ կա եկամուտների բևեռացվածություն, կարող են լինել 
դեպքեր, երբ ֆորմալ առումով տնտեսական աճ կա, բայց այդ աճը բաշխվում է նեղ անձանց միջև: 

Տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանն այսպիսի տեսակետ է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով այն հարցին, թե կանխատեսվող 3.5 տոկոս տնտեսական աճը մարդկանց կյանքի որակը, եկամուտները, սպառումը 3.5 տոկոսով ավելացնելո՞ւ է, թե ոչ:

«Ցանկալի կլիներ, որ այդ աճը տարածվեր բոլորի վրա, բայց իրականում ՀՀ-ում այդպես չէ: Աշխարհում ընդհանրապես կիրառվում է ներառական տնտեսական աճ հասկացությունը, այսինքն՝ երբ աճը ներառում է հասարակության բոլոր խավերը»,-պարզաբանել է տնտեսագետը:

Նա նշել է, որ համախառն ներքին արդյունքը մեծ հաշվով երկրում արտադրված ապրանքներն են և ծառայությունները՝ մեկ տարվա կտրվածքով վերջնական արտադրված ապրանքները. «Եթե լիներ եկամուտների հավասարաչափ բաշխվածություն՝ կարող էինք ասել, որ կա 3.5 տոկոս տնտեսական աճ: Առնվազն այն ցուցանիշները, որոնք երկրորդային են, որոնք խոսում են տնտեսական աճի որակական կողմի մասին, չեն ամրապնդում այդ աճի որակական լինելը: Եթե մենք ունենք տնտեսության որակական աճ, այսինքն՝ հասարակության բոլոր խավերը զգում են այդ աճի ազդեցությունը, դա պետք է արտացոլվի, օրինակ՝ առողջապահության, գյուտարարության, արդյունաբերության, տեխնոլոգիական, բնապահպանության ոլորտում և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել